Գրքերի հերթական խմբաքանակը կուղևորվի ՀՀ մարզերից մեկը

Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանի ֆեյսբուքյան էջի գրառումը

Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև գրադարանների համալրման գործին․

«Գրահարատարակչական և հարակից ծրագրերի իրականացման արդյունքում ՀՀ ամբողջ տարածքում գրադարաններն աննախադեպ կերպով համալրվել են առավել քան 25.000 միավոր ժամանակակից և արժեքավոր գրականությամբ: 2018թ. Երևանի գրախանութներում երրորդ հանրապետության պատմության ընթացքում ռեկորդային թվով գիրք է վաճառվել»:

Հավելեմ, որ համալրման գործընթացը շարունակական է և առաջիկա օրերին հերթական գրքերի խմբաքանակը կուղևորվի ՀՀ մարզերից մեկը։ Գրական ծրագրերով ևս աննախադեպ թվով հայտեր ունենք, բայց դրա մասին առանձին կգրեմ»։