ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Միասնություն» հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը։
«Հուշակոթողն օծել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Արարողության ընթացքում քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը նշել է, որ հուշակոթողի երկու սուր-խաչերը, որոնք պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել հայրենիքը, խորհրդանշում են հայկական երկու պետությունները` Հայաստանն ու Արցախը։ Հուշակոթողում նուռը ժողովուրդն է, որն իր աշխատանքով կերտում է հզոր պետություն»,- ասված է հաղորդագրությունում:
Հուշակոթողում նուռը ժողովուրդն է, որն իր աշխատանքով կերտում է հզոր պետություն
Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի օրը ՀՀ ՊՆ-ում հուշակոթող է բացվել
0Comments