Գիտնականները ճարպակալումից պաշտպանելու ունակ մթերք են նշել

Ճարպակալման մակարդակը ցածր է այն երկրներում, որտեղ բրինձը դասվում է հիմնական սննդամթերքի թվին

Ճապոնացի գիտականները հանգել են այն եզրակացության, որ ճարպակալման մակարդակն էապես ցածր է այն տարածաշրջաններում, որոնց բնակիչները շատ բրինձ են գործածում: Այդ մասին հայտնել է EurekAlert պորտալը:

Այսպես, ավելի բարեկազմ են այն երկրների բնակիչները, որոնց սննդաբաժնում եղել է օրական շուրջ 150 գրամ բրինձ նրանց համեմատությամբ, ովքեր միջին հաշվով կերել են 14 գրամ: Հետազոտությունն ընդգրկել է 136 երկրների բնակիչների: Մասնագետները նաեւ հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են կենսամակարդակը, առողջապահության ծախսերը, կրթությունը եւ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ):

«Ճարպակալման մակարդակը ցածր է այն երկրներում, որտեղ բրինձը դասվում է հիմնական սննդամթերքի թվին: Այսպիսով, ճապոնական խոհանոցը կամ ասիական սննդակարգը, որի հիմքում ընկած է բրինձի գործածումը, կարող է օգնել կանխելու ճարպակալումը: Քանի որ ճարպակալմամբ հիվանդացությունն ամբողջ աշխարհում աճում է, այդ մթերքի գործածումը կարելի է խորհուրդ տալ այդ թվում արեւմտյան երկրների բնակիչներին»,- հայտարարել է պրոֆեսոր Տոմոկո Իմաին Doshisha հումանիտար գիտությունների իգական քոլեջից:Սակայն սննդագետները նախազգուշացրել են, որ բրնձի չափից ավելի գործածումը կարող է նպաստել նյութափոխանակային համախտանիշի եւ շաքարախտի զարգացման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: