Big 7 Travel զբոսաշրջային կայքը ներկայացրել է քաղաքների եւ տեղանքների վարկանիշը, որոնք Instagram-ում առավել հաճախ են հայտնվում, հայտնում է «Տուրպրոմը»:
Զբոսաշրջիները Instagram-ում ամենամեծ թվով լուսանկարներ են տեղադրում խորվաթական Դուբրովնիկից:
Վարկանիշը կազմվել է գնահատման համալիր համակարգի հիման վրա, որը բաղկացած է համացանցում հեշթեգերի եւ երկրաթեգերի թվից: Դրանից բացի, հաշվի են առել լսարանի ուղղակի հարցման արդյունքները:
«Եվրոպա 2019-ի ամենաինսթրագմվող» առաջին եռյակը գլխավորել է Դուբրովնիկը: 2-րդ տեղում է Իսլանդիան: 3-րդ՝ Շոտլանդական բարձրավանդակը: Առաջին հնգյակի մեջ են հայտնվել նաեւ Բուդապեշտը եւ Անգլիայում Քոթսվորլդսը:
Հիշեցնենք, որ Դուբրովնիկի իշխանությունները հիացած չեն քաղաքի հանրաճանաչության պատճառով: Վարկանիշում քաղաքը լրջորեն «բարձրացրել» է «Գահերի խաղի» զբոսաշրջային հոսքը, սերիալում քաղաքը «խաղացել» է Թագավորական Նավահանգստի «դերը»: Ահռելի զբոսաշրջային հոսքը ոչ միայն բնակիչներին է անհարմարություններ պատճառում եւ նպաստում անշարժ գույքի գների բարձրացմանը, այլեւ կարող է սպառնալ քաղաքի համաշխարհային նշանակության մշակույթի հուշարձանի կարգավիճակին:
Քաղաքի կիրառած սահմանափակող միջոցառումների թվում է առաջին հերթին կրուիզային նավերի սահմանափակումը: Նավերի զբոսաշրջիկները քաղաքին այնքան էլ եկամուտ չեն ապահովում, սակայն զգալիորեն մեծացնում են մարդաբանական ծանրաբեռնվածությունը: Դրանից բացի, իշխանությունները խորհուրդ են տալիս հին քաղաքում կրճատել փողոցային սրճարանների սեղանների եւ հուշանվերների կրպակների թիվը:
Դուբրովնիկի խնդիրն այն է, որ հին ամրոցը, որը եւ հռչակավոր է դարձրել «Գահերի խաղը», նախատեսված չէ խելահեղ զբոսաշրջային հոսքերի համար: ՅՈՒՆԵԵՍԿՕ-ի գնահատականներով՝ ամրոցը կարող է դիմանալ օրական 8 հազարից ոչ ավելի այցելուի: Այս թվի գերազանցման դեպքում Դուբրովնիկը կարող է զրկվել համաշխարհային նշանակության մշակույթի հուշարձանի կարգավիճակից:
Արդյունքում Դուբրովնիկի քաղաքապետ Մատո Ֆրանկովիչը հայտարարել է, որ մինչեւ 2019 թվականը քաղաքում զբոսաշրջիկների թիվը նախատեսվում է սահմանափակել օրական մինչեւ 4 հազարի:
0Comments