Անցած շաբաթ Դուբլինի Քրայսթչերչի Մայր տաճարում բացվել է ցուցահանդես՝ նվիրված հայկական խաչքարերի եւ իռլանդական խաչերի նմանությանը։
Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին եւ կտեւի մինչեւ մայիսի վերջ, տեղեկացնում է Catholic Ireland կայքը։
Մայր տաճարում տեղի է ունեցել հիշատակի կարգ, որին մասնակցել են Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ՀԱԵ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը, ինչպես նաեւ իռլանդական եկեղեցու արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը։
Ներկա են եղել նաեւ այլ եկեղեցիների ներկայացուցիչներ, հրեական համայնքի նախագահը։
0Comments