Ապրիլի 30
Ուրախացեք գարնան այս եղանակով: Թող գարունը բացվի նաև ձեր սրտում: Պտուղների հասունացման ժամանակը դեռ չի եկել, բայց բնությունը մեծ ծաղկումի խոստում ունի:
Իմացեք, որ ձեր կյանքն էլ լեցուն է ուրախ խոստումով: Այնպիսի Օրհնություններ կստանաք, այնպիսի ուրախություններ, այնպիսի սքանչելիքներ են վերապահված ձեզ համար, որ երևակայել անգամ չեք կարող:
Իրոք, ամեն ինչ կարգին է: Ապրեք Իմ արևալույսի մեջ, Իմ Սիրո մեջ:
0Comments