Սպասվող լույսը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Մի վախենա, ևս մի քանի քայլ՝ և կտեսնեք Իմ Զորությունը և կճանաչեք

Հիսուս

Փետրվարի 7

Վստահիր և բնավ մի վախենա: Կյանքը լի է հրաշքներով: Վստահող մանկան հայացքով նայիր այն ամենին, որ Ես կատարում եմ քեզ համար: Մի վախենա, ևս մի քանի քայլ՝ և կտեսնեք Իմ Զորությունը և կճանաչեք: Դուք այժմ քայլում եք մի փակուղու, անձուկ թունելի մթության միջով: Սակայն շուտով դուք կդառնաք լույս՝ ուղղելու ու առաջնորդելու համար մոլորված ու դողացող ոտքերը:

Ձեր տառապանքի կանչը սլացող նետի պես սուրացել ու հասել է Աստծո մոտ. Իմ Հոր, որ Երկնքում է, ձեր Հոր, որ Երկնքում է: Աստծո համար լսելը արդեն իսկ պատասխանել է նշանակում: Սոսկ սրտից ելած  մի աղաղակ, Աստվածային Զորությանը ուղղված մի կանչ, որպեսզի հասնի օգնությունը և ծածկի տկարությունը մարդկային: Եվ վերջապես՝ վստահող ու ապավինող մի աղաղակ, որ հասնի Աստծուն և ունկնդրության արժանանա:

Հիշիր, ով դողացող սիրտ, որ Աստծո համար լսելը արդեն իսկ պատասխանել է ձեր աղոթքներին: Բազմիցս ասված աղոթքները անպատասխան չեն մնում: