Ինչու՞ է Ծառուկյանի շուրջ օղակը սեղմվում

ԱԺ նիստի ժամանակ ելույթում խախտել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք իրավական դրույթներ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։
Դիմումի համաձայն՝ ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում և ԱԺ նիստի ժամանակ ելույթում խախատել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք իրավական դրույթներ։ Մասնավորապես, կից գրություններում նշվում է պատգամավորական մանդատի անհամատեղելիության խախտումը․ «Պատգամավորն իր խոսքում նշել է, որ իր գործը թողել է ներդրողների հետ, եկել, որ բացատրի․ ես իմ կառավարիչներին ասել եմ էժանացրեք 10 000 դրամով ցեմենտը, ասել եմ շահույթը թող շատ քիչ լինի, մենք քայլ կատարենք»։ Հարկային պարտավորությունների հետ կապված հարցին պատգամավորը պատասխանել է․ «Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա էլ ստուգվում ա, նայել են, չեն հավատացել, որ հնարավոր ա 3 մլն գազի գումար տալ, ես չեմ ասում քանի գործարան կա, ով ոնց ա մուտք գործել, իմ հիմնարկի առաջ պատասխանատու եմ, թող գան նայեն ինչքան գազ ենք ծախսել, ինչքան հոսանք ենք ծախսել»։
Անշուշտ, Գագիկ Ծառուկյանը կարող է մեկնաբանել, թե որպես սեփականատեր է նման հայտարարություններ արել, իսկ բիզնեսը տրված է հավատարմագրային կառավարման: Սակայն սա չէ խնդիրը, այլ այն, թե ինչ նպատակ է ՔՈ-ն հետապնդում իր այս դիմումով: Կմտածեինք, որ դաշտում չերեւացող կուսակցություն է եւ այս քայլով նպատակ ունի հանրաճանաչություն ձեռք բերել, ընդդիմադիր հատվածում դիրքավորվել, մյուսների նկատմամբ ցույց տալ իր առավելությունը եւ այլն: Փաշինյանը օլիգարխից Ծառուկյանին վերափոխեց խոշոր սեփականատերոջ , Նիկոլ Փաշինյանի իշխանությունում չէր կարող գոծարարը մուտք գործել ԱԺ, որովհետեւ ստուգման բոլոր գործիքները Փաշինյանի ձեռքում են: Սակայն պարզվում է. Որ իշխանությունը անտարբեր չէ ՔՈ-ի քայլին: Դիմումից անմիջապես հետո Իմ Քայլը խմբակցության նիստ է հրավիրել եւ փակ ռեժիմով քննարկել Ծառուկյանին մանդատից զրկելու որոշումը, նիստից հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի անունից հայտարարվել է, թե առաջիկայում այդ մասին հայտարարություն կլինի: Եթե նայում ենք Ծառուկյանի հանդեպ իշխանությունների վերջին գործողություններին, թե Արարատցեմենտի հետ կապված, թե Ծաղկաձորի ճոպանուղում հարցով քրեական գործ հարուցելու եւ այլն, տպավորություն է ստեղծվում, որ Ծառուկյանի նկատմամբ օղակը սեղմվում է, թե ինչու, գուցե առաջիկա գործընթացները լույս սփռեն այդ հարցի վրա: