Օգտատերերը ծաղրել են ASOS-ին.

Հայտնի կայքում մոռացել են ֆոտոշոփով փոքրիկ դետալ հեռացնել

Համացանցի օգտատերերը բրիտանական օնլայն ռեթեյլեր Asos-ի կայքում լուսանկարներ են հայտնաբերել, որոնցում հագուստն ամրացված է թղթի համար նախատեսված սեղմակներով, գրում է Independent-ը։

Լուսանկարներում մոդելը գովազդում է միջին երկարությամբ զգեստ, որի արժեքը կազմում է 35 ֆունտ ստերլինգ։ Դրանցում նկատելի են սեղմակները, գոտկատեղի հատվածում։

«Asos, կարծես թե մոռացել ես ֆոտոշոփով հեռացնել այդ սեղմակները»,- գրել է Twitter-ի օգտատերը՝ հրապարակմանը կցելով լուսանկարները։

 

Посмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в Твиттере

Հրապարակումը շատ արագ հայտնի է դարձել՝ հավաքելով ավելի քան 30 հզար լայք եւ ավելի քան հազար զայրալից մեկնաբանություն գնորդներից։

«Իսկ ես միշտ զարմանում էի, թե ինչու իրերը, որոնք գնում եմ, նույնիսկ նման չեն իրերին, որոնք գովազդում են կայքում», «Այսպիսի քայլերը աղջիկներին եւ տղաներին ստիպում են իրենց անհարմար զգալ։ Ավելի լավ է այնպես արեք, որ հագուստն իսկապես համապատասխանի մարդկանց», «Asos, այս զգեստն ինձ դուր է գալիս։ Իսկական փանկ-ռոք»,- գրել են գնորդները։

Երբ լուսանկարները տարածվել են համացանցում, Asos-ը դրանք ջնջել է եւ հրապարակել առանց սեղմակների։ Ապրանքանիշի թիմը կապ է հաստատել հաճախորդների հետ եւ ներողություն խնդրել։