Դինգո վայրի շունը Ավստրալիայում փոքրիկին գողացել է օրորոցից

Երեխային հոսպիտալացրել են գլխի եւ պարանոցի վնասվածքներով

Ավստրալիայի արեւելքում, Ֆրեյզեր կղզու ափին դինգո շունը մտել է թրեյլեր եւ տարել օրորոցում քնած մեկ տարեկան երեխային, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին։

Առկա տվյալներով՝ երեխային փրկել է նրա հայրը, որը ժամանակին արթնացել ու վրա է հասել գիշատչին, խլել նրանից իր 14-ամսյա որդուն։

«Ծնողներն արթնացել են ճչալով ու վազել շան հետեւից, եւ նրանք ստիպված էին մարտնչել մի քանի դինգո շների հետ՝ 14 ամսական տղային հետ խլելու համար»,- պատմել են բժիշկները։

Նշվում է, որ երեխային հոսպիտալացրել են գլխի եւ պարանոցի վնասվածքներով, նրա վիճակի ծանրության մասին չի նշվում, տեղեկացնում է Gazeta-ն։