Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանական ասամբլեայի սեմինարի ընթացքում բանավեճ է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի ներկայացուցչի միջև: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չավուշօղլուն սկսել է քննադատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու որոշման համար: Դրանցի հետո, ի նշան բողոքի, ֆրանսիական հանձնաժողովի անդամները լքել են սրահը:
«Դուք չեք կարող պատմությունը փոխել այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում: Կհանդիպենք ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»,- ասել է պատգամավորը նիստերի դահլիճը լքելուց առաջ:
0Comments