Ձնաբուք Չիկագոյում, չեղարկվել է ավելի քան 1100 չվերթ

Ձնահավաք մեքենաները շարունակում են տարերքի հետևանքների վերացման աշխատանքները, սակայն ուղևորներին խորհորդ է տրվում ստուգել ավիաընկերություններից չվերթի կարգավիճակը

ԱՄՆ Չիկագո քաղաքի «Օ՛Հարա» և «Միդուեյ» միջազգային օդանավակայաններում ավելի քան 1100 չվերթ է չեղարկվել Իլինոիս նահանգին պատուհասած ձնամրրիկի հետևանքով: 

Ավելի վաղ հաղորդվել է 600 չեղարկված չվերթի մասին:

«Ձնաբուքը հանգեցրել է չվերթների՝ միջինը 49 րոպե ուշացումներին ու 978 չվերթի չեղարկմանը»,- ասվում է «Օ՛Հարա» օդանավակայանի Twitter-ի էջում:

Իր հերթին, «Միդուեյ» միջազգային օդանավակայանը հայտնել է 148 չվերթի չեղարկման մասին:

Ձնահավաք մեքենաները շարունակում են տարերքի հետևանքների վերացման աշխատանքները, սակայն ուղևորներին խորհորդ է տրվում ստուգել ավիաընկերություններից չվերթի կարգավիճակը: