ՀՀ երեք նախագահները. Ով ինչքան է հիշատակվել ՀՀ ԶԼՄ-ներում

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին նույն ժամանակահատվածում հայկական լրատվամիջոցները գրել են մոտ 3500 անգամ

«Հրապարակ» օրաթերթը որոշեց պարզել, թե հայկական լրատվամիջոցները ինչքան են գրում ՀՀ նախկին նախագահների մասին։ 

Rumors Monitoring ավտոմատացված առցանց համակարգի տվյալների համաձայն, 2019-ի մարտի 4-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին տեղական ԶԼՄ-ներն իրենց նյութերում հիշատակել են մոտ 500 անգամ։

Լևոն Տեր-Պետրոսյանի մասին գրող ամենաակտիվ ԶԼՄ-ների շարքում են․ Hayeli.am-ը՝ մոտ 55 հիշատակում, 1in.am-ը, 7or.am-ը, Yerevan Today-ը, Slaq.am-ը՝ յուրաքանչյուրը մոտ 20 հիշատակում։  


ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին նույն ժամանակահատվածում հայկական լրատվամիջոցները գրել են մոտ 3500 անգամ։ Ամենաակտիվ լուսաբանող ԶԼՄ-ների շարքում են․ Hayeli.am-ը՝ մոտ 185 հիշատակում, 1in.am-ը՝ մոտ 110 հիշատակում, Yerevan Today-ը՝ մոտ 105 հիշատակում։  

Մեկ ամսում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԶԼՄ-ներում հիշատակվել է մոտ 3200 անգամ։ Ամենաակտիվ հիշատակող լրատվական միջոցների թվում են․ Hayeli.am-ը՝ մոտ 180 հիշատակում, 1in.am-ը, News.am-ը, Slaq.am-ը՝ յուրաքանչյուրը մոտ 90 հիշատակում։ 

Եղեք տեղեկացված ցանկացած հրապարակման մասին լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում՝ 

 Rumors Monitoring ավտոմատացված առցանց համակարգի միջոցով։