Զանգվածային տարհանում է տեղի ունեցել Մինսկում

«Գալիլեո» եւ «Ամրոց» առեւտրի կենտրոններում, ինչպես նաեւ Մինսկի երկաթուղային կայարանում իրավապահները իրականացնում են որոշակի գործողություններ

Մինսկի երկաթուղային կայարանի եւ երկու առեւտրի կենտրոնների այցելուները տարհանվել են այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացվել նրանց սպառնացող վտանգի մասին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը, վկայակոչելով Բելառուսի Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը։ Քննչական կոմիտեն ավելի ուշ տեղեկացրել է, որ «Գալիլեո» եւ «Ամրոց» առեւտրի կենտրոններում, ինչպես նաեւ Մինսկի երկաթուղային կայարանում իրավապահները իրականացնում են որոշակի գործողություններ, եւ պարզվում են ահազանգի հանգամանքները։