ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործն ուղարկվել է դատարան։
NEWS.am–ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Հարություն Մանուկյանին:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Նախկին փոխոստիկանապետը չի ընդուոնւմ առաջադրված մեղադրանքը:
0Comments