Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է բարերար Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնեցին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարևորել է տարիներ շարունակ իրականացվող այս նախաձեռնությունը՝ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման և հանրապետությունում բազմազավակության խթանման տեսանկյուններից:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սամվել Կարապետյանին նախաձեռնության իրականացման և Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու համար:
0Comments