Մերձմոսկովյան շրջանում սպանել են հայ գործարարի

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

«Սոցստրոյ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Սարաջյանին սպանված են հայտնաբերել ՌԴ Մոսկվայի մարզի Պուտիլկովո գյուղի տներից մեկում:

Ինչպես հայտնում է mk.ru-ն, 34-ամյա գործարարի դին հայտնաբերվել է երկուշաբթի երեկոյան: Նրա մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները: Իրավապահները դեպքի վայրից առգրավել են հինգ խոհանոցային դանակ:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Սոցստրոյ» ընկերությունը զբաղվում է բնակելի տների կառուցմամբ: