Թալինի ավտոճանապարհներին եւ Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին եւ Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: