Բուլղարիայում գործունեություն ծավալող հայ գործարար Գևորգ Գրիգորյանը վերջերս կայացած հայ-բուլղարական բիզնես համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ դիտարկում է հայկական մրգերը բուլղարական շուկա արտահանելու հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է novinite.com կայքը, գործարարը Հայաստանում արտադրություն հիմնելու և Բուլղարիա մրգեր, տոմատի մածուկ ու ջեմ արտահանելու մտադրություն է հայտնել: Նա նշել է, որ հայկական մրգերը ԵՄ շուկա արտահանելու համար Բուլղարիան հարմար տարբերակ է:
Հայ-բուլղարական գործարար համաժողովը կայացել է մարտի 12-ին, Երևանում: Համաժողովի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
0Comments