Բնակչության համար գաղտնիք չէ, որ բժշկական ոլորտում անվճար մատուցվող ծառայությունները որակապես զիջում են վճարովի ծառայություններին, չնայած պետությունը փոխհատուցում է այդ ծառայությունները և դրանք մատուցող բուժաշխատողները ստանում են գումար դրա համար , ԱԺ առոջղապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Վերոնշյալ խնդիրը կա բժշկության գրեթե ամբողջ ոլորտում: Այսպիսի նույնիսկ խոսք է առաջացել, որ ավելի լավ է վճարովի բուժվել, քան՝ անվճար մեռնել: Դա ամեն դեպքում անհիմն չէ»,-ասաց նա:
0Comments