Դոլարը շարունակում է էժանանալ

Կենտրոնական բանկ տեղեկցնում է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.15 դրամ (աճել է 1.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 644.88 դրամ (նվազել է 0.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.53 դրամ (աճել է 0.08 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 240.18 դրամ, ոսկի՝ 20,389.32 դրամ, պլատին՝ 12,998.49 դրամ: