Մենք հավիտյան կորցրինք Ղրիմն ու Դոմբասը․ Զելենսկի

Մանրամասներ
զելենսկի

Ուկրաինան չի կարող Ղրիմն ու Դոնբասը վերադարձնել իր վերահսկողության տակ։ Այդ մասին ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փաստում է Ria Novosti-ն։

«Դե ֆակտո այս տարածքներն այժմ վերահսկվում են ռուսների կողմից։ Մենք ուժ չունենք նրանց հետ բերելու։ Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային հանրության դիվանագիտական ​​ճնշման վրա»,- խոստովանել է Ուկրաինայի ղեկավարը։