ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնն ու Անկարան Սիրիայի ապագայի տեսլականի շուրջ, ընդհանուր առմամբ, համաձայնության են եկել։
«Մենք կենտրոնացած ենք մեր և սիրիացի ժողովրդի առջև եղած հնարավորության վրա։
Մենք հավատարիմ ենք սիրիացի ժողովրդին Բաշար ալ-Ասադի կապանքներից ազատելուն... Նախագահ Էրդողանի, արտգործնախարար Ֆիդանի հետ մեր քննարկումների ընթացքում մենք, ընդհանուր առմամբ, համաձայնություն ձեռք բերեցինք՝ Սիրիայի ապագայի տեսլականի շուրջ մեր քայլերի վերաբերյալ», - ասել է պետքարտուղարը։
0Comments