Մենք հանձնաժողովի նիստի ժամանակ էլ մատնանշեցինք այն խնդիրները, որ առհասարակ թե՛ Գյումրիում, թ՛ե այլ քաղաքներում առաջանում է այդ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հետ կապված։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նշենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել վարչապետին Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հնարավորություն տալու հարցով:
«Բոլորիս գաղտնիք չի, որ այդ նշանակումը ու այդ նշանակումները թե ձեր իշխանության տարիներին, թե մնացած այլ ժամանակահատվածներում, որ եղել են, դա ոչ հավասար ստարտային պայմաններ է ստեղծում մնացածի համար։ Մեր երկիրը փոքր երկիր է, բերեք մեկս մյուսին չխաբենք, և ԺՊ-ն նշանակված մարդը վարչական լծակներին, ռեսուրսներին չի տիրապետում:
Այդ ամբողջը դրվում է իր տակ և ամիսներ շարունակ գնում է այդ մարդու նախապատրաստական փուլը: Այստեղ խնդիրը գիտե՞ք ինչում է, որ վաղը, մյուս օր լավ մենք չէ, ուրիշը լինի իշխանության, ենթադրենք, դուք լինեք ընդդիմություն, այդ ամեն ինչն, ինչ որ արվում է, ձեզ դո՞ւր է գալու, թե չէ»,- ասաց պատգամավորը:
Ըստ պատգամավորի՝ խնդիրը նաև այն է, որ այն առաջարկությունները, որ նաև ասվում է հանձնաժողովների նիստերի ժամանակ, դրանք վերլուծեն, քննարկեն, հասկանան:
«Այսպես հապշտապ բերել եք, ասում եք այս 24 ժամվա ռեժիմով շուտ անենք, անցկացնենք, մի հատ էլ, որ մեկը խոսում է, թարս նայում են, ասում են՝ այս ի՞նչ է խոսում, շուտ քվեարկենք, գնանք տներով։ Այդպես չի, չէ՞: Մի բան ընդունում ենք, մեր երկրի պետությունը կամ դրանից հզորանալու է, կամ՝ հակառակը։ Եթե մի բան շըփ-թըփ անենք, գնանք, ոչ մի բան էլ չենք ունենալու։ Հենց այդ ՏԻՄ-ն էլ շատ կարևոր տեղ է ու շատ լուրջ ու շատ հետևողական պիտի լինենք այս ամեն ինչին»,- ասաց նա:
0Comments