ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյւանը շտ հնարավոր է համարում, որ գլխավոր դատախազը մտնի ԱԺ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով:
Լրագրողների հարցին՝ մտավախություն չունի՞, որ եթե մանդատը վայր չդնի, իր նկատմամբ քրեական գործերով ճնշումներ լինեն, նա պատասխանեց. «Եթե դատախազը գա Ազգային ժողով առաջարկությամբ, որպեսզի ինձ զրկեն անձեռնմխելիությունից, դա իրավական գործընթացների մի մասն է, և շատ հնարավոր է, որ դա լինի: Ի՞նչ անսպասելի բան կա, եթե վարույթ կա և այդ վարույթի շրջանակներում այդ անհրաժեշտությունը առաջանա, ապա դատախազը երևի թե պարտավոր է այդ քայլն անել»:
Նրա խոսքով, ոչ մի ազդակ չկա, որ նման բան է լինելու, ուղղակի ինքը դատողություն է անում, որ նման բան հնարավոր է:
«Հարցաքննություններից մեկի ժամանակ ինձ բերել էին առերեսման մի մարդու հետ, որին ես կյանքում չէի տեսել։ Ներողություն, ոչ թե կյանքում չէի տեսել, այլ այս գործի շրջանակում իրեն չէի տեսել: Այնտեղ լրիվ ուրիշ, կողքից ընթացած պատմություն է, որ այսպես եկել է այս ալիքի վրա, ինչ-որ մարդկանց մեջ հարաբերությունների ճշտում է, որտեղ մեկը մեկին խաբել է, փող է վերցրել»,-ասաց նա:
0Comments