Իվանիշվիլին մտադիր է հրաժարվել պատգամավորական մանդատից

Մանրամասներ
իվանիշվիլի

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Ղարիբաշվիլին մտադիր են հետ կանչել իրենց պատգամավորական մանդատները, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

«Որքանով ես գիտեմ և կարծում եմ՝ թաքցնելու բան չկա, այդ մարդիկ՝ պարոն Բիձինա Իվանիշվիլին, Իրակլի Կոբախիձեն, Իրակլի Ղարիբաշվիլին, մտադիր չեն մնալ խորհրդարանում։ Նրանք մեր կուսակցության ներկայացուցիչներն ու ղեկավարներն են։ Մեր պատգամավորական ցանկում էին, ինչպես և պահանջվում էր։ Նրանք չեղյալ կհայտարարեն պատգամավորական մանդատները»,-հայտարարել է Մդինարաձեն։

Իրակլի Կոբախիձեն եղել է խորհրդարանական ցանկում, սակայն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի պաշտոնում։ Իրակլի Կոբախիձեն այսօր ներկայացրել է կառավարության նոր կազմը։