Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր կայացավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի» քաղաքացիական գործով դատական նիստը, որի ժամանակ դատավոր Սարգիս Երիցյանը մերժեց Թորոսյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ իրեն բացարկ հայտնելու վերաբերյալ։
Միջնորդություն ներկայացնող Գեւորգ Գյոզալյանը չէր ներկայացնել դատարան։ Արդյունքում դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 26-ին, ժամը 10։30-ին։
Հիշեցնենք՝ Արա Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ: Մինասյանը զրպարտության և վիրավորանքի համար քաղհայցով դիմել է դատարան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով արված որոշ արտահայտությունների համար՝ պահանջելով հերքում։
0Comments