Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում. «Հրապարակ»

Մանրամասներ
ամն

«Հրապարակ» թերթը գրել է.

Մի ժամանակ մեր իշխանության մեջ շատ քիչ էին կանայք, եւ անգամ օրենքով քվոտաներ սահմանվեցին, որ նախընտրական ցուցակներում յուրաքանչյուր երրորդը կին լինի, եւ գենդերային հավասարությունն ապահովվի:

Հիմա հակառակ պրոցեսն է գնում` Նիկոլ Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում. գլխավոր դատախազ, հետախուզության պետ, առողջապահության, արդարադատության, ԿԳՄՍ նախարարներ, ՄԻՊ եւ հիմա` ՆԳ նախարար:

Բայց նախորդ նշանակումներից այս վերջինը տարբերվում է նրանով, որ ՆԳՆ-ի կազմում են նաեւ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, որոնք ռեժիմային համակարգեր են` համազգեստ կրող, զինվորական կոչումներով մարդիկ, որոնք պետք է ենթարկվեն 30-ամյա մի աղջնակի, որի միակ առավելությունը վարժ խոսելն է ու Արեւմուտքի հավանությունը: