Իրանում երկրաշարժ է գրանցվել

Մանրամասներ
երկրաշարժ

Իրանի Ռազավի Խորասան նահանգի Քաշմիր շրջանում երկրաշարժ է գրանցվել:

Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա, հաղորդում է ISNA-ն։

Երեկ հաղորդվել էր, որ նույն նահանգում տեղի է ունեցել մեկ այլ՝ 4,3 մագնիտուդ երկրաշարժ: