Ավինյանների ընտանիքի անդամներին պատկանող «Իրիգեյթ» ընկերության գործերը և եկամուտները թռիչքաձև աճել են Տիգրան Ավինյանի բարձր պետական պաշտոն զբաղեցնելուց հետո։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Այսօր ԱԺ֊ում ունեցած ելույթից հետո շատ են Տիգրան Ավինյանի ընտանիքի անդամներին պատկանող ընկերության հետ կապված հարցերը։
Մեկնաբանություններում տեղադրում եմ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) իրականացրած հետաքննության հղումը, իսկ նկարում աղյուսակն է, որը պատկերում է Ավինյանների ընտանիքի անդամներին պատկանող «Իրիգեյթ» ընկերության՝ պետբյուջե մուծած հարկերը։
«Զարմանալիորեն», ընկերության գործերը և եկամուտները թռիչքաձև աճել են Տիգրան Ավինյանի բարձր պետական պաշտոն զբաղեցնելուց հետո։
Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ֊ը շատ պատահականորեն օգնել է այն ընկերություններին, ովքեր պետական աջակցություն են ստացել Ավինյանի համակարգած ոլորտից։ Ամբողջական հոդվածը՝ մեկնաբանություններում»,- գրել է նա։
0Comments