Հայաստանում ոչ մի հաջողակ տղամարդ չի ցանկանում ընթրել Աննա Հակոբյանի հետ

Մանրամասներ
Աննա Հակոբյան

ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ Հայաստանի ոչ մի հաջողակ տղամարդ դեռևս չի ցանկացել ընթրել Աննա Հակոբյանի հետ․ փաստացի՝ մերժել են վարչապետի տիկնոջ հրապարակային հրավերը։ Լրատվամիջոցին կառավարության աղբյուրն է հայտնել։

Համենայն դեպս, հոկտեմբերի 5-ին արված հրավերից հետո չկա ոչ մի արձագանք կամ հայտ, ուրեմն գործարարներին չի գայթակղել թեկուզ կառավարության հետ մերձենալու, երաշխավորված բիզնես համագործացության հեռանկարը, ինչի նախադեպերը կան գործարարներ Արման Սահակյանի և Սամվել Ալեքսանյանի օրինակով։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ վարչապետի տիկինը հարկադրված է եղել հոկտեմբերի 31-ին նախատեսված ընթրիքի համար փոխել իր մարտավարությունը․ հենց այսօր գործարարներից մեկի օգնությամբ կազմվել է գործարար հայ տղամարդկանց ցուցակ, որոնց վարչական լծակով «բերման կենթարկեն» վարչապետի տիկնոջ հետ ընթրիքին՝ պարտադիր-կամավոր մասնակցության սկզբունքով։

Այսօր Աննա Հակոբյանի գրասենյակում կազմվել են ըստ անվանացանկի 100 հրավիրատոմսեր՝ Աննա Հակոբյանի անունից։

ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկությունն ամբողջովին հաստատել է Աննա Հակոբյանի ղեկվարած գրասենյակից լրտվամիջոցի զանգին պատասխանած աշխատակից Աննա Խալաթյանը։

Գրասենյաի ծրագրերի համակարգող Անահիտ Խալաթյանը չի ցանկացել ասել՝ ում կողմից և ինչ սկզբունքով են ընտրվել 100 գործարարները և ինչու հենց գործարարները, ինչու նրանց մեջ չկան պարեկներ, ռեժիսորներ, արտիստներ կամ ուսուցիչներ․․․

Հարցին՝ արդյոք ընթրիքին մասնակցելու հայտեր չեն եղե՞լ, պատասխանել է․«Ոչ, մինչ այս պահը դեռ ոչ մեկը չի դիմել, չգիտեմ․․ չեմ կարող պատասխանել, հիմա մենք զբաղված ենք հրավիրատոմսերով»։

«Միայն գործարարների եք հրավիրում, այո՞» հարցին վարչապետի տիկնոջ աշխատակցուհին պատասխանել է․

«Այո՛, հենց հիմա այդ հարցերով ենք զբաղվում, 100 պլյուս անձի են ուղարկելու դրանք, հույս ունենք, որ գոնե 50-ը կգան և կմասնակցեն ընթրիքին»։

Ո՞վ է հոգացել թանկարժեք «Լիվինգսթոն» ռեստորանում ընթրիքի հաշիվը․ պատասխանել է, որ հաշիվը կփակի Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը՝ հանգանակությունների հաշվին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում