Ես չեմ տեսել Աննա Հակոբյանի «Լեքսուս»-ի մգեցված ապակիները. ոստիկանության պետի տեղակալ

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանից լրագրողները փորձեցին ճշտել` Աննա Հակոբյանի «Լեքսուս»-ն ինչո՞ւ չեն տանում տուգանային հրապարակ մգեցված ապակիներով երթևեկելու համար:

Վարդանյանը պատասխանեց, թե պարեկային ծառայության պետն ինքը չէ, անձամբ էլ չի տեսել:

«Ձեր պարեկները անձամբ են ուղեկցում, նրան, դուք չե՞ք տեսել»,- տարակուսեց լրագրողը:

«Չեմ տեսել»,- համառեց Ոստիկանության պետի տեղակալը: