ՌԴ ԱԳՆ-ն Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց

Մանրամասներ
իրան հրթիռ

Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց, քանի դեռ իրավիճակը տարածաշրջանում չի կարգավորվել Իսրայելի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Այս մասին ասվում է դեսպանատան Telegram-յան ալիքում։

«Իրանի շուրջ իրավիճակի սրման պատճառով ՌԴ դեսպանատունը խորհուրդ է տալիս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝ մինչև իրավիճակի կարգավորումը, ժամանակավորապես ձեռնպահ մնան Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելուց»,- ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց Լիբանանում «կանխարգելիչ հարձակողական գործողություն» սկսելու մասին։ Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Իսրայելն ավիահարվածով սպանել է Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլային։