«Արա էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն։ Ուտել-պրծնելու վրա են: Հասե՜ք, փրկեք...»,-գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան էջում և կիսել իր կնոջ հնչեցրած ու անպատասխան թողած հարցերի մասին հրապարակումը։
Աննա Հակոբյանը իր խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում մի նյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Բրյուսել կատարած իր այցին, ինչպես նաև այնտեղ գործուղված լրագրողների կողմից հարցեր չտալուն։ Ինքն է շարադրել այն հարցերը, որոնք ենթադրաբար պետք է իրեն հղեին լրագրողները։ Իսկ վերջում հետգրությամբ ավելացրել է.
«Ես հիմա չեմ պատասխանում ինքս ինձ տված հարցերին, որովհետեւ չեմ կարող ինքս ինձ հետ հարցազրույց անել: Բայց վստահեցնում եմ, որ սիրով կպատասխանեի դրանց, եթե դրանք ինձ ուղղեր որեւէ լրագրող»։
Արա էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն
Վստահեցնում եմ, որ սիրով կպատասխանեի դրանց, եթե դրանք ինձ ուղղեր որեւէ լրագրող
0Comments