Մարտի 7-ին, օրվա երկրորդ կեսին, Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան, հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կնվազի 6-7 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ձյան տեսքով։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +5+7։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -6-11, ցերեկը՝-4+1,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝-4+1,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +2+4,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -4+1,
Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+6,
Տավուշում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +6+9,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -4+1,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +4+7,
Արարատում գիշերը -1+2, ցերեկը՝ +5+7,
Արմավիրում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի լեռներում գիշերը -6-11, ցերեկը՝ -4+1,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+7,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +4+9,
Արցախում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+14։
0Comments