Թուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ Ֆիդան

Մանրամասներ
Ֆիդան

Թուրքիան ու Եվրամիությունը պետք է համակարգված գործեն Կովկասում։

Այս մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Նա նշել է, որ Թուրքիան և ԵՄ-ն ներուժ ունեն ազդելու բազմաթիվ տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում։

«Մենք պետք է ձգտենք դիրքորոշումների մերձեցմանը»,-հայտարարել է Ֆիդանը։

Ֆիդանը հավելել է, որ ի տարբերություն մի շարք երկրների՝ Թուրքիան ոչ ոքի չի պարտադրում իր դիրքորոշումը՝ հաշվի առնելով այլ պետությունների շահերը։