Փաշինյանի խոսքն այլևս արժեզրկված է. քաղաքագետ

Մանրամասներ
նիկոլ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, առանց որևէ պաշտոնական մեկնաբանության, մեկնարկեց 30 րոպե ուշացումով և տևեց ընդամենը երկու ժամ: 

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 6 տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, որ ասուլիսն այսքան կարճ է տեւում: 

Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի խոսքն այլևս արժեզրկված է ու նա օրակարգ թելադրող չէ, եթե նույնիսկ երկրում այլընտրանքային քաղաքական բովանդակություն, ինստիտուցիոնալ առումով, դեռ չկա»։