Դուրովն ազատ է արձակվել կալանքից․ նրան արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը

Մանրամասներ
դուրով

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ազատ է արձակվել կալանքից։ 24news-ի փոխանցմամբ՝  նա մասնավոր մեքենայով լքել է Փարիզի դատարանի շենքը։ Գործարարը դատարանում անցկացրել է ավելի քան 8 ժամ, որից հետո  գրավի դիմաց (շուրջ 5 միլիոն եվրո) ազատ է արձակվել։

Նրա կալանքը փոխարինվել է դատական հսկողությամբ։ 

Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։ Նա նաև ստիպված է շաբաթական երկու անգամ ներկայանալ ոստիկանություն։