Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման զոհերի թիվը հասել է 5-ի, 32 վիրավորներից մեկը մահացել է։
Եվս 23 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում, որոնցից 4-ի վիճակը ծանր է, 4-ինը՝ ծայրահեղ ծանր: Տուժածների մեջ կա չորս տարեկան աղջիկ։
Հարվածի հետևանքով վնասվել է Օդեսայի ամենաճանաչելի շենքերից մեկը՝ գոթական ոճի «Հարի Փոթերի ամրոցը» կամ «Կիվալովի ամրոցը», որտեղ գտնվում է Իրավագիտության ակադեմիայի շենքերից մեկը։
Տուժածների թվում է ուսումնական հաստատության ռեկտոր Սերգեյ Կիվալովը։
Նախնական տվյալներով՝ կիրառվել է կասետային զինամթերքով բալիստիկ հրթիռ։
0Comments