Մերձավոր Արևելքը մոտեցել է վտանգավոր սահմանագծին, որը սպառնում է հետագա անվերահսկելի էսկալացիայով, ընդհուպ մինչև մեծ պատերազմով։ 24news-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նման իրավիճակը մեծամասամբ ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում գերիշխող ազդեցությունը պահպանելու ձգտման հետևանքն է»,- նշել է նա։
Զախարովայի խոսքով՝ նոր մակարդակի է հասել նաև Իսրայելի և Իրանի միջև դիմակայությունը։ Այսպիսով, Մերձավոր Արևելքը մոտեցել է վտանգավոր սահմանագծին, նշել է դիվանագետը։
0Comments