Այլեւս ոչ մի բանակցություն Ուկրաինայի հետ՝ մինչեւ լիակատար ջախջախում. Մեդվեդեւ

Մանրամասներ
մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դնիտրի Մեդվեդեւը բացառել է Կիեւի հետ բանակցությունների հավանականությունը ՌԴ Կուրսկի մարզ ուկրաինական զորքերի ներխուժումից հետո։

«Նեոնացիստների կողմից Կուրսկի մարզում ահաբեկչության ակտի կատարումից հետո ամեն բան տեղն է ընկել։ Ոչ մեկի կողմից չլիազորված միջնորդների շաղակրատանքը հիանալի աշխարհի թեմայով դադարեցված է։ Հիմա բոլորն ամեն բան հասկանում են, թեեւ բարձրաձայն չեն արտահայտվում։ Հասկանում են, որ այլեւս ոչ մի բանակցություն՝ մինչեւ լիակատար ջախջախում»,- գրել է նա իր թելեգրամ-ալիքում։

Նրա խոսքով՝ «վերջին ժամանակներս, թող որ տեսականորեն, բայց գոյություն ուներ մի վտանգ՝ բանակցային թակարդ, որում կարող էր հայտնվել մեր երկիրը որոշակի հանգամանքների դեպքում»։

«Այն է՝ խաղաղության մասին անպետք բանակցություններ, որոնք առաջարկում էր միջազգային հանրույթը եւ պարտադրում Կիեւի վարչակարգը։ Ոչ հստակ հեռանկարներով եւ հետեւանքներով»,- գրել է Մեդվեդեւը։