ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած դեպքերի բացահայտման հավանականությանը։
Վերջինս նշեց, որ հոկտեմբերի 27-ի բացահայտումը բարդ հարց է:
«Ժամանակը ցույց կտա, դա մի քիչ բարդ հարց է, ժամանակի խնդիր է առաջ գալիս։ Կբացահայտվի ժամանակի ընթացքում: Իշխող կուսակցությունը քաղաքական կամք ունի, Մարտի 1–ն է բացահայտում, ամեն ինչ հերթով։ Պետք չէ շտապել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին մի խումբ անձինք՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:
0Comments