ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է ծանր մնալ՝ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են 28 բնակավայր։ Այս մասին նա հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
Սմիրնովի խոսքով՝ հակառակորդի ներթափանցման խորությունը «Կուրսկի մարզի տարածք 12 կիլոմետր է, լայնությունը՝ 40 կիլոմետր»։Նահանգապետի պաշտոնակատարը նաև հայտնել է, որ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ անցած 28 բնակավայրերում ապրում է մոտ 2000 մարդ, «որոնց ճակատագրի մասին մենք չգիտենք»։
Շրջանի ղեկավարի պաշտոնակատարը նշել է հրթիռային հարվածների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների քանակի զգալի աճի մասին։
Ներկայում, ըստ Սմիրնովի, մարզից տարհանվել է 121 000 մարդ։Նահանգապետի պաշտոնակատարը հայտնել է նաև, որ ուկրաինական ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, 120-ից ավելի մարդ վիրավորվել է։
0Comments