Ձերբակալվել է Հրազդանի անտառտնտեսության տնօրենը

Նա ՀՅԴ-ից է

Այսօր՝ մարտի 4-ին, ձերբակալվել է Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Արտաշ Հունանյանը: NEWS.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար:

Նշենք, որ Արտաշ Հունանյանը ՀՅԴ կուսակցության անդամ է։