Տարածաշրջանը անցնում է ակտիվ ռազմական բախումների, որոնց արձագանքը կլսվի ամբողջ Եվրասիա մայրցամաքում

Մանրամասներ
արա պողոսյան

Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, ով Թեհրանում էր գտնվում նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։

Փաստը, որ ահաբեկչությունը կատարվել է հենց Թեհրանում, իսկ կատարող կողմ այս պահին համարում են Իսրայելին, արդեն իսկ հարվածի տակ է դնում Իրանի հեղինակությունը, ինչպես նաև ստեղծում է լրջագույն անվտանգային ռիսկեր։

Տարածաշրջանը կարող է խոսույթային մակարդակից անցում կատարել ակտիվ ռազմական բախումների, որոնց արձագանքը կլսվի ամբողջ Եվրասիա մայրցամաքում։

Իրանում Ազգային անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրվել, որը անցկացվում է գերագույն առաջնորդի նստավայրում։

Այս հարձակումը իսկապես խորը ճգնաժամի պատճառ կարող է դառնալ։

Արա Պողոսյան