Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մշակում է իր առաջին ծալվող iPhone-ը, հայտնում են քաջատեղյակ աղբյուրները՝ մանրամասնելով, որ նոր սարքը թողարկվելու է երկու տարվա ընթացքում:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, երկար ժամանակ խոսվում էր, որ տեխնոլոգիական հսկան ծալվող սմարթֆոնի պլաններ ունի: Որպես «ապացույց» նախկինում հրապարակվել են բազմաթիվ արտոնագրեր, որոնք իբրև հաստատում էին այս պնդումները:
Սակայն այժմ քաջատեղյակ աղբյուրները պատմել են, որ ընկերությունը շատ ավելի պաշտոնական մակարդակով է մշակում երկու տարբեր չափերի նախատիպեր՝ ծածկագրված «V68» անունով: Նշվում է նաև, որ Ասիայի մատակարարները բանակցություններ են վարում այս սարքերի բաղադրիչները պատրաստելու շուրջ:
Թեև Apple-ի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել, իսկ քաջատեղյակ աղբյուրները տեխնոլոգիական լուրերի մասին The Information կայքին ասել են, որ սովորաբար iPhone-ի նոր մոդելը ստեղծումը սկզբնական արտադրությունից մինչև ավարտ տևում է 24 ամիս: Սակայն ծալվող iPhone-ի պարագայում տևողությունը կարող է սովորականից ավելի երկար տևել: Չի բացառվում նաև, որ այն կարող է հայտնվել 2026 թվականին:
Ըստ Apple-ի աղբյուրների, ընկերության արդյունաբերական դիզայնի թիմը ցանկանում է, որ ծալովի iPhone-ը շատ բարակ լինի:
0Comments