6 օրվա ընթացքում այդ սննդակարգը թույլ կտա 4-5 կգ-ով նիհարել: Ամենից ավելի դժվար կլինի դիմանալ առաջին բեռնաթափման փուլին, որը սնունդը սահմանափակում է ընդամենը 4 բաժակ հյութով եւ կաթով: 2-րդ փուլը ցածրածխաջրայինն է, որին հետեւում են մրգաբանջարեղենային օրերը: Ընդհանուր առմամբ, սննդակարգը շատ ցածրկալորիական է, այդ պատճառով խորհուրդ չի տրվում նշված ժամանակից ավելի երկար հետեւել դրան:
Օրեր 1-2
2 բաժակ կաթ եւ 2 բաժակ տոմատի հյութ:
Օրեր 3-4
Նախաճաշ. Սեւ հացի բարակ շերտ, որի վրա բարակ կարագ է քսած եւ մի թեյի գդալ մեղր:
Ճաշ. 100 գ խաշած հավ կամ ձուկ օրը մեջ:
Ընթրիք. առանց կարագի պատրաստված 2 ձու:
Օրեր 5-6
Նախաճաշ. 2 խնձոր կամ 2 նարինջ:
Ճաշ. Բանջարեղենով աղցան առանց կարտոֆիլի, մայոնեզի կամ թթվասերի:
Ընթրիք. Ցանկացած միրգ, բացի բանանից:
0Comments