ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին. ՌԴ ԱԳ նախարարի նախկին խորհրդական․ Տեսանյութ

Մանրամասներ
ռուսաստան

ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանեւը սկանդալային տեղեկություններ է հրապարակել:

Ըստ նրա՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից 3 օր առաջ՝ սեպտեմբերի 16-ին, 17-ին Թուրքիայում հանդիպել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ ներկայացուցիչները:

Անանեւի խոսքով, Ռուսաստանը փորձել է կանխել հարձակումը, էսկալացիան, ինչին դեմ է եղել ԱՄՆ-ն:

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի հարցին, թե ՀՀ իշխանությունները տեղյակ եղե՞լ են սպասվող էսկալացիայի, Ադրբեջանի գործողությունների մասին, ռուս դիվանագետը պատասխանել է՝ անկասկած: