«Պատկերացնո՞ւմ եք՝ քանի հազար տղայի կյանք կխնայեինք»․ Զոհրաբյան

Մանրամասներ
1

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում «ԼայվՆյուզ»-ին տված հարցազրույցից մի հատված է հրապարակել՝ խոսելով Իրանի նախկին ԱԳ նախարարի հուշերի մասին․

«Շատ զարմանալի էր, որ քննարկման առարկա չդարձան Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆի՝ 44-օրյա պատերազմին վերաբերող հուշերը։

Նա հստակ ասում է, որ Իրանի կողմից հայկական կողմին եղել է առաջարկ՝ իր միջնորդությամբ կանգնեցնել պատերազմը, որի արդյունքում Հայաստանը շատ շահեկան վիճակում կհայտնվեր։

Եթե ընդունվեին այդ և ՌԴ նախագահի առաջարկները, և հոկտեմբերին կանգնեցվեր պատերազմը, պատկերացնո՞ւմ եք՝ քանի հազար տղայի կյանք կխնայեինք»,-ասել է Զոհրաբյանը։