Դոլարն ու եվրոն թանկացել են

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 388.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.37 դրամ (աճել է 1.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  505.94 դրամ (աճել է 2.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386  դրամով, վաճառվում է 389-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 416-420 դրամով, վաճառվում է 427-431.5 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.85-4.36 դրամով, վաճառվում է 4.44-4.96 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:

Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 425 դրամով:

Ռուբլին գնվում է 4.32 դրամով, վաճառվում է 4.40 դրամով: